ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Վա­նե­ց­յա­նի քա­ղա­քա­կան հայ­տը

Վա­նե­ց­յա­նի քա­ղա­քա­կան հայ­տը
26.11.2019 | 00:10

ԱԱԾ նախ­կին պետ Ար­թուր Վա­նե­ցյանն ակ­տիվ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի մեջ է։ Փնտ­րում ու «հա­վա­քագ­րում» է քա­ղա­քա­կան ան­բա­սիր կեն­սագ­րու­թյուն ու­նե­ցող գոր­ծիչ­նե­րի, ո­րոնք գրե­թե առն­չու­թյուն չու­նեն նախ­կի­ննե­րի, բա­ցար­ձակ «ա­ղերս» էլ չու­նեն նաև ներ­կա­նե­րի հետ։ Հա­մե­նայն դեպս, այս չա­փո­րո­շիչ­ներն է Վա­նե­ցյա­նը կարևո­րում, բայց թե որ­տե­ղից պետք է պե­ղի այդ­պի­սի մարդ­կանց, դժ­վար է պատ­կե­րաց­նել։

Իսկ ե­թե հաշ­վի էլ առ­նենք նրա նախ­կին աշ­խա­տա­վայ­րը, որ­տեղ բո­լոր քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին հետևում էին ան­տե­սա­նե­լի աչքն ու ա­կան­ջը, պարզ­վում է՝ Վա­նե­ցյա­նը մեծ ընտ­րու­թյուն չու­նի։ Սա­կայն, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, Վա­նե­ցյա­նի քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյան մեկ­նար­կը շատ լուրջ նա­խա­պատ­րաստ­վում է, աշ­խա­տում են բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով՝ և տե­ղե­կատ­վա­կան, և թի­մա­յին, և քա­րոզ­չա­կան։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 3560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ